Բաժիններ՝

Կլոր սեղանի շուրջ. «Հայ ֆեստ»-ը հանդիպում է «Ավինյոն» փառատոնին

«Հայ ֆեստ» 21-րդ կատարողական արվեստի միջազգային փառատոնի շրջանակներում տեղի կունենա բացառիկ իրադարձություն, որը կմիավորի երկու հայտնի թատերական փառատոնների՝ «Հայ ֆեստ»-ի և «Ավինյոն» փառատոնի ներկայացուցիչներին։

Միջոցառման ընթացքում կանցկացվի կլոր սեղան, որտեղ մասնակիցները կկարողանան քննարկել թատերական ոլորտի զարգացման միտումները, նոր ուղղություններն ու մարտահրավերները, որոնց բախվում են ժամանակակից թատրոնները։

Գրավելով թատերասերների ուշադրությունը՝ «Հայ ֆեստ»-ն արդեն հաստատվել է որպես թատերարվեստի զարգացմանն ու մշակութային փոխանակմանը նպաստող խոշոր իրադարձություն: Այս տարի փառատոնն ավելի մեծ ուշադրություն է գրավում, քանի որ դառնում է «Ավինյոն» փառատոնի ներկայացուցիչների հետ հանդիպման և երկխոսության հարթակ։

Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում անցկացվող «Ավինյոն» փառատոնը թատերական աշխարհի ամենահեղինակավոր և ազդեցիկ իրադարձություններից է։ Այստեղ հավաքվում են աշխարհի տարբեր երկրների լավագույն թատերական խմբերն ու ռեժիսորները՝ ներկայացնելով ժամանակակից բեմադրություններ և ուսումնասիրելով թատերարվեստի նոր ձևերը:

«Հայ ֆեստ» 21-րդ կատարողական արվեստի միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 2-8-ը։

Այն ամենամյա կատարողական արվեստների միջազգային փառատոն է, որը իրականացվում է Հայաստանում: Առաջին անգամ կայացել է 2003-ին: Հայ հանդիսատեսը «Հայ ֆեստ»-ի շրջանակներում հնարավորություն է ստանում ծանոթանալ համաշխարհային կատարողական արվեստի արժեքներին։

2019-2021 թվականներին ԵՓԱ-ն (Եվրոպական փառատոների ասոցիացիա) թվով 715 եվրոպական փառատոններից «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնը ընտրել և ընդգրկել է 24 լավագույնների ցանկում: Փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս