
Դավիթ Մ.-ն ձերբակալվել է օդանավակայանում

Սեպտեմբերի 16-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Դոհա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել է 1991 թ. ծնված Դավիթ Մ.-ն: Նա 2018 թ. մայիսի 15-ից գծային բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: