
Վթար՝ մահվան ելքով

Սեպտեմբերի 16-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Սյունիք բնակավայրում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ձախ և բախվել ճամփեզրի բետոնե պատնեշին. 23-ամյա ուղևոր Միշա Օհանյանը տեղում մահացել է, իսկ 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն: