
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանած տղամարդը կամավոր ներկայացել է բաժին

Սեպտեմբերի 15-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ «Զվարթնոց» օդանավակայանում Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, գիշերվա ժամը 3-ին, կամովին բաժին է ներկայացել 44-ամյա մի երևանցի, որը հուլիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 184.1-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով՝ առանց խափանման միջոցի: Նա ներկայացվել է ՔԿ քննչական երկրորդ բաժին: