Բաժիններ՝

Զելենսկու տունը կվաճառվի. Ղրիմում «որս» են սկսել օլիգարխների դեմ

Ղրիմում վաճառել են Ռուսաստանի նկատմամբ թշնամական դիրք բռնած ուկրաինացի օլիգարխների առաջին ազգայնացված ունեցվածքը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Առաջիկայում վաճառքի կհանվի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու շքեղ բնակարանը Լիվադիայում։

Առանձնատան մակերեսը մոտ 100 քմ է։ Բնակարանի վաճառքից ստացված գումարը կուղղվի Ռազմական հատուկ գործողության կարիքներին։

Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը հայտնել է, որ մինչ օրս հանրապետությունում ութ աճուրդ է անցկացվել օլիգարխների՝ նախկինում ազգայնացված ունեցվածքի վաճառքի համար։

Լոտերը ներառում էին բնակելի և կոմերցիոն անշարժ գույք։ Արդյունքում՝ առքուվաճառքի պայմանագրեր են կնքվել 815 մլն ռուբլին գերազանցող գումարի չափով։

Ներկայումս բաց աճուրդներում կա ևս չորս բնակելի տարածք՝ մոտ 27 մլն ռուբլի արժողությամբ։ Առաջիկայում վաճառքի կհանվի ևս մոտ 100 անշարժ գույք։ Դրանք կլինեն բնակելի տարածքներ, ներառյալ Զելենսկու բնակարանը, առողջարանային հաստատությունները, ինչպես նաև մանրածախ և առևտրային տարածքները: Կոնստանտինովը խոստացել է, որ հակաահաբեկչական հանձնաժողովը կշարունակի աշխատանքները

Ղրիմում ուկրաինացի օլիգարխների ունեցվածքի բացահայտման ուղղությամբ։

«Մենք թույլ չենք տա, որ այս հանրությունը, որը հովանավորում է ռուս ժողովրդի սպանությունները և աջակցում է ահաբեկչական Կիևի ռեժիմին, փող աշխատի մեր բնակիչներից, այնուհետև մենք կփոխանցենք այդ օբյեկտները նոր, պարկեշտ տերերին», – ասել է նա։

Ավելի վաղ Ղրիմի խորհրդարանը որոշել էր ազգայնացնել ուկրաինացի օլիգարխների ունեցվածքը, որոնք կապված են Կիևի կառավարության հետ և անբարյացակամ գործողություններ են կատարում Ռուսաստանի նկատմամբ։

Նրանց թվում են Ռինատ Ախմետովը, Իգոր Կոլոմոյսկին, Արսենի Յացենյուկը, Նեստոր Շուֆրիչը, Սերգեյ Տարուտան և Վլադիմիր Զելենսկին։

Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտնել է նաև, որ հանրապետության կառավարությունն աճուրդի կհանի Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի անշարժ գույքը, որն ընդգրկված է պետականացված գույքի ցուցակում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս