Բաժիններ՝

«Մարդկանց թրաֆիքինգի մասին» խորագրով տարեկան զեկույցում ԱՄՆ պետդեպարտամենտը Թուրքիային մեղադրել է երեխաների հավաքագրման մեջ

ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ «Մարդկանց թրաֆիքինգի մասին» խորագրով տարեկան զեկույցում Թուրքիան ներառվել է այն երկրների ցանկում, որոնք օգտագործում են անչափահաս երեխաներին՝ որպես զինվորներ: Այդպիսով, Թուրքիան մեղադրվում է երեխաներին հավաքագրելու մեջ։

«Իրավապաշտպան խմբերը և միջազգային կառույցները նշում են, որ Թուրքիայի կառավարությունը օպերատիվ սարքավորումներ և ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Սիրիայում զինված ընդդիմադիր խմբավորումներին, որոնք հավաքագրել են անչափահաս երեխաներին որպես զինվորներ»,-  նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի 2022 թվականի զեկույցում։

Զեկույցը մեծ իրարանցում է առաջացրել Անկարայում։

«Դաշինքի ոգուն անհամատեղելի այս զրպարտությանը անհրաժեշտ պատասխան կտրվի», – արձագանքել է Թուրքիայի ԱԳ նախարարությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս