Հայաստանում ներդրվում է միջազգային լավագույն փորձին համապատասխան ռեզիդենտուրայի կրթական ծրագիր
Հայաստանում ներդրվում է միջազգային լավագույն փորձին համապատասխան ռեզիդենտուրայի կրթական ծրագիրը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստան Հանրապետության առողջապահության նախարարությունը:
«Հայաստանում ներդնում ենք միջազգային լավագույն փորձին համապատասխան ռեզիդենտուրայի կրթական ծրագիրը: Ուրախ եմ, որ այս նախաձեռնությունը իրականություն է դառնում Հայաստան-Սփյուռք համագործակցության արդյունքում` լավագույն համալսարանների հմուտ մասնագետների ներգրավմամբ»,- ներկա գտնվելով անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագրի պաշտոնական մեկնարկին` նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Emergency medicine» ծրագիրը իրականացնում է ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտը՝ ԱՄՆ Յելի գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ:
Հայաստանի մարզերի, Երևանի, ինչպես նաև Արցախի անհետաձգելի բուժօգնության ծառայության մասնագետները հնարավորություն կունենան ծանոթանալու անհետաձգելի բուժօգնության ոլորտում աշխարհի առաջադեմ կառույցներից մեկի բազմամյա փորձին ու առաջադեմ մոտեցումներին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նախարարը նշել է այս ոլորտում հետբուհական կրթության կարևորությունն` անդրադառնալով բժշկական կենտրոնների անհետաձգելի բուժօգնության և կենտրոնական շտապօգնության ծառայությունների համընթաց գործունեության կազմակերպմանը: