
Խոշոր հրդեհ Լոռիում. տունն ամբողջովին վերածվել է մոխրակույտի

Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել Փոքր Այրում վարչականի ղեկավարից, ով հայտնել է, որ հրդեհ է բռնկվել Փոքր Այրում գյուղի 6-րդ փողոցի թիվ 81 տանը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Ալավերդու թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատից և թիվ 30/1 Օձունի հենակետից մեկական մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Փոքր Այրում գյուղի 6-րդ փողոցի՝ Մելանյա Ղարագյոզյանին պատկանող թիվ 80 տանը։ Հրշեջները մարել են կրակը, սակայն տունն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ բնակիչները տեղի ուժերով դուրս են բերվել տնից․ տուժածներ չկան։