Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ-ից մինչև մատերիալ չի բա ինչ ա. Կարեն Ավագյան

ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը գրում է. «Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ-ից մինչև մատերիալ չի բա ինչ ա:

Սրանց օրոք տարվա ընթացքում մի քանի անգամ բարձրացել են տուգանքներն ու հարկերը: Քաղաքացիներին ֆինանսապես ճկելու սխեման այսքանով չի ավարտվում: Օրվա կառավարիչները նաև ուղղակիորեն չհիշատակվող ֆինանսական բեռով են ճկում մեր քաղաքացիներին:

Բնակչության վրա ավելացած ֆինանսական բեռի ևս մեկ կատեգորիա է հանդիսանում առողջապահականը: Այսօրվա առողջապահության կառավարիչների թեթև ձեռքով քաղաքացիների վրա է թողնված նաև առողջապահական համակարգի ֆինանսավորման գրեթե ողջ բեռը: Չնայած առողջապահության նախարարությունում պետպատվերի համար մարտերը շարունակվում են:

Այսօրվա կառավարիչները որոշել են, որ առողջապահական ոլորտի համար անհրաժեշտ ֆինանսավորման մոտավոր 15%-ն է են հատկացնում, ինչը այս բնագավառի համար ուղղակի չնչին պահպանության գումար կարելի է համարել: Ֆինանսական բեռի մոտ 85%-ը բաժին է հասնում բնակչությանը, որոնք իրենց անձնական միջոցներից են ստիպված հատկացնել առողջապահական կարիքներին: Հայաստանում բուժսպասարկումը օր օրի թանկանում է:

Այս իրավիճակն ամենևին նորմալ հարաբերակցություն չէ: Հարևան Վրաստանում պետությունը փակում է 45-47%-ից ավելին: Մեզ նման այլ երկրներում այդ թիվը մոտ է 30-32%-ի, իսկ համաշխարհային միջինը բնակչությանը առողջապահական ոլորտներում բաժին ընկնող ֆինանսական բեռը չի գերազանցում 19-20%-ը:

Չնայած նրան, որ առողջությունը պետության քաղաքականության հիմնական նպատակներից է, այսօրվա առողջապահության նախարարը բացի առողջության մաղթանքից, որը տեղավորվում է միայն բաժակաճառի մեջ, առաջ չի գնացել: Իսկ առողջապահության ֆինասնավորումը ավեկացնելու փոխարեն ավելացել են համերգները, պարգևավճարները, թանկարժեք գնումները և էլի <<խիստ անհետաձգելի>> միջոցառումներ»:

Տեսանյութեր

Լրահոս