Բաժիններ՝

Հրդեհ՝ Վարդանանց փողոցի ռեստորաններից մեկում․«1-Բիս» կանչով դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Սեպտեմբերի 14-ին, ժամը 06։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վարդանանց փողոցում գտնվող ռեստորաններից մեկում:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհի բարդության «1-Բիս» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։23-ին, մարվել՝ 06։59-ին։ Սրահում (2 քմ) մասամբ այրվել են կահույք և կենցաղային իրեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930