
Ֆրանսիան դադարեցրել է iPhone 12-ի վաճառքը՝ ճառագայթման բարձր մակարդակի պատճառով, Apple-ը վիճարկել է որոշումը

Ֆրանսիան Apple-ին հանձնարարել է դադարեցնել iPhone 12-ի վաճառքը չափազանց մեծ էլեկտրամագնիսական ճառագայթման պատճառով: Այս մասին հաղորդում է BBC-ն։
Ֆրանսիայում Հաճախությունների վերահսկման ազգային մարմինն Apple-ին հանձնարարել է շտկել առկա խնդիրը․ եթե դա հնարավոր չէ անել ծրագրային թարմացման միջոցով, ապա ընկերությունից կարող են պահանջեն հետ կանչել երկրում վաճառված յուրաքանչյուր iPhone 12 հեռախոս:
iPhone 12-ն առաջին անգամ թողարկվել է 2020 թվականի սեպտեմբերին և դեռ վաճառվում է ամբողջ աշխարհում։
Apple-ը BBC-ին հայտնել է, որ վիճարկում է այդ որոշումը՝ հավելելով, որ կարգավորող մարմնին տրամադրել է լաբորատոր արդյունքներ հենց իր, ինչպես նաև երրորդ կողմերից, որոնք ցույց են տալիս, որ սարքը համապատասխանում է բոլոր կանոններին: