Երեւանի ավագանու ընտրությունները խաթարել են իշխանության անդորրը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրությունները խաթարել են իշխանության անդորրը: Քարոզարշավի վերջին օրերն են` մինչեւ սեպտեմբերի 17-ը հաշված օրեր են մնացել: Քարոզարշավին սկսել է մասնակցել նաեւ Նիկոլ Փաշինյանը, ով երեկ Հանրայինի եթերում կոչ արեց՝ ընտրել ՔՊ-ին եւ Տիգրան Ավինյանին: Բոլորին հրահանգված է ակտիվ աշխատանքներ տանել՝ լինի դա Տիգրան Ավինյանի հետ շրջայցի, թե բնակիչների հետ առանձին զրույցների տեսքով։ Այս փաստով է պայմանավորված, որ այս շաբաթվա ԱԺ նստաշրջանը, կարելի է ասել, ուղղակի գլխառադ արեցին, չնայած մոտ 50 նախագիծ էր ընդգրկված օրակարգում:

Խորհրդարանը հազիվ օրուկես նիստ արեց, երեկ կեսօրից հետո օրակարգն արդեն սպառված էր, իսկ առավոտյան, երբ քվեարկում էին նախորդ օրը քվեարկած նախագծերը, պարզվեց, որ ՔՊ-ն «տեղում չէ», եւ սահմանադրական նախագիծն անցկացնելու բավարար ձայներ՝ 63 կողմ չկա խորհրդարանում: Ստիպված՝ ընդմիջում վերցրին եւ քարոզարշավի մասնակից պատգամավորներին խորհրդարան բերման ենթարկեցին, որ քվեարկությունն իրականացնեն»:

Տեսանյութեր

Լրահոս