Բաժիններ՝

ՌԴ-ում COVID-19-ով հիվանդացության դեպքերը մեկ շաբաթում ավելացել են գրեթե 50 %-ով

Ռուսաստանում COVID-19-ով հիվանդացության ցուցանիշը սեպտեմբերի 4-ից 10-ն ընկած շաբաթվա ընթացքում դրան նախորդող շաբաթվա համեմատությամբ աճել է 49,2 %-ով։ Ինչպես տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից, այս մասին սեպտեմբերի 12-ին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբում։

«Անցած շաբաթվա ընթացքում նոր կորոնավիրուսային վարակով հիվանդացության ցուցանիշը 100 հազար բնակչության հաշվով կազմել է 5,5 և նախորդ շաբաթվա համեմատությամբ աճել 49,2 %-ով: Հիվանդացության աճ է գրանցվել Ռուսաստանի Դաշնության 65 սուբյեկտներում, այդ թվում՝ 13 տարածաշրջաններում՝ երկրի միջին ցուցանիշից ավելի մեծ աճ», – հայտարարել են օպերատիվ շտաբում։

Այստեղ նաև հայտնել են, որ անցած շաբաթվա ընթացքում COVID-19-ից մահացել է 10 մարդ։

Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակաշրջանում հաղորդվել էր հիվանդացության 31,6 %-ով աճի մասին, գրանցվել էր 16 մահ։ Այսպիսով, հիվանդացության աճ է գրանցվում հինգերորդ շաբաթն անընդմեջ։

Անցած շաբաթվա ընթացքում հոսպիտալացվածների թվաքանակը կազմել է 1636՝ նախորդ շաբաթվա համեմատությամբ ավելանալով 39,6 %-ով։

Սեպտեմբերի 4-ից 10-ն ընկած ժամանակաշրջանում ապաքինվել է 4509 մարդ՝ նախորդ շաբաթվա համեմատությամբ 23,4 %-ով ավելի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս