Այսօր տեղի կունենա Երևանի ավագանու 2023 թվականի ընտրությունների առաջին հեռուստաբանավեճը
Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում սեպտեմբերի 12-ին ժամը 22;00-ին տեղի կունենա Երևանի ավագանու 2023 թվականի ընտրությունների առաջին հեռուստաբանավեճը: Այն անցկացվում է Ընտրական օրենսգրքի սահմանած պահանջներով և Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) տեխնիկական խորհրդատվական աջակցությամբ՝ միջազգային չափանիշներին համապատասխան։
Հեռուստաբանավեճը կհեռարձակվի ուղիղ միացմամբ Առաջին ալիքով, Առաջինի լրատվական ալիքով և Հանրայինի սոցիալական հարթակներով:
Հեռուստաբանավեճին մասնակցելու են ընտրություններին գրանցված կուսակցությունների և դաշինքի ցուցակների 2-6 համարները. այս պահին իրենց մասնակցությունը հաստատած թեկնածուներն են՝
«Հանրային ձայն» կուսակցություն – Ամալյա Սարգսյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – Սուրեն Գրիգորյան
«Արդար Հայաստան» կուսակցություն – Հրաչյա Ստեփանյան
«Հաղթանակ» կուսակցություն – Լալա Մնեյան
«Ուժը Հայրենյաց» կուսակցություն – Նատալյա Արզաքանցյան
Հայաստանի եվրոպական կուսակցություն – Արամ Գևորգյան
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն – Ծովինար Կոստանյան
«Հանրապետություն» կուսակցություն – Անի Խաչատրյան
«Միացյալ Հայաստան» կուսակցություն – Վարդան Խաչատրյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն – Տիգրան Ալեքսանյան
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն – Մարինե Մալխասյան
«Ապրելու երկիր» կուսակցություն – Մեսրոպ Առաքելյան
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք – Մանուկ Սուքիասյան:
Երկրորդ հեռուստաբանավեճը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին ժամը 22:00-ին, որին հրավիրվել են կուսակցությունների և դաշինքի ընտրական ցուցակի միայն առաջին համարում նշված անձինք։