Բաժիններ՝

ԱՄՆ-ն չի մեղմացնի Իրանի դեմ պատժամիջոցները. Պետքարտուղարություն

ԱՄՆ-ն չի մեղմացնի Իրանի դեմ պատժամիջոցները, չնայած այն բանին, որ բանտարկյալների փոխանակման գործարքի շրջանակներում Թեհրանի համար հասանելի են դարձել 6 միլիարդ դոլարի սառեցված ակտիվներ։ Այդ մասին «РИА Новости» գործակալությանը հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը։

«Մենք չենք չեղարկում Իրանի դեմ պատժամիջոցները և չենք մեղմացնում դրանք», – հայտնել են Պետքարտուղարությունից:

Պետքարտուղարությունը հաստատել է, որ գերատեսչության ղեկավար Էնթոնի Բլինքենը հավանություն է տվել Հարավային Կորեայից միջոցների փոխանցմանը Կատարում գտնվող փակ հաշիվներին։ ԱՄՆ պետքարտուղարությունը հստակեցրել է, որ ապասառեցված միջոցները պատկանել են Իրանին, և Թեհրանը կկարողանա դրանք օգտագործել միայն մարդասիրական նպատակներով։

«ԱՄՆ-ն կվերահսկի, թե ինչպես և որտեղ կծախսվեն այդ միջոցները», – հայտնել են գերատեսչությունում:

Ձեռք բերված համաձայնության շրջանակներում ԱՄՆ-ն ազատ կարձակի հինգ իրանցի բանտարկյալների՝ Իրանում կալանքի տակ պահվող հինգ ամերիկացիների դիմաց։

Ավելի վաղ Իրանը հաստատել էր, որ ԱՄՆ-ի հետ գերիների փոխանակումը տեղի կունենա «մոտ ժամանակներս»։

Ներկայում հինգ մարդ, որոնք ԱՄՆ-ի և Իրանի երկքաղաքացիություն ունեն և ավելի վաղ մեղադրվել էին լրտեսության մեջ, արդեն ազատ են արձակվել բանտից և տնային կալանքի տակ են գտնվում Իրանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս