Աղդամի ճանապարհը փակած ասկերանցիները ռուսական հումանիտար օգնության մուտքը ԼՂ թույլ են տվել պայմանով, որ կբացվի նաև Լաչինի միջանցքը

Աղդամ-Ասկերան ճանապարհը փակած ասկերանցիները ռուսական հումանիտար օգնության մուտքը Լեռնային Ղարաբաղ թույլ են տվել պայմանով, որ կպահպանվեն ռուսական կողմի պարտավորվածություններն առ այն, որ բացվելու է նաև Լաչինի միջանցքը։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ասկերանի շրջվարչակազմի մամուլի պատասխանատու Անահիտ Պետրոսյանը։

«Ռուսաստանի Կարմիր խաչի բեռնատարը զննվել է Ակնա-Ասկերան ճանապարհահատվածում տեղակայված հսկիչ պահակակետում, որից հետո՝ ուղեւորվել Ստեփանակերտ։ Նախօրոք բանակցություններ են եղել Ասկերան քաղաքի ակտիվի հետ, որի ժամանակ կողմերը համաձայնության են եկել ճանապարհը բացել բացառապես ռուսական մեքենայի համար՝ պայմանով, որ կպահպանվեն ռուսական կողմի պարտավորվածություններն առ այն, որ միայն անցնելու է ռուսական բեռնատարը եւ բացվելու է նաեւ Քաշաթաղի ճանապարհը (խմբ․ Լաչինի միջանցքը)»,- մանրամասնեց Պետրոսյանը` հավելելով, որ ասկերանցիները շարունակում են փակ պահել Ակնա-Ասկերան ճանապարհը ադրբեջանական Կարմիր մահիկի բեռնատարների համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930