 
                        ՄՊՀ-ն ՀՀ փաստաբանների պալատի հաղորդման հիման վրա հարուցել է վարույթ «Օմերտա» ՍՊԸ-ի նկատմամբ
 
                                    «Օմերտա» ՍՊ ընկերության վարքագծում հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքով Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը դիմել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին։
Ինչպես տեղեկանում ենք ՄՊՀ-ի տարածած հաղորդագրությունից, հաղորդման քննարկման արդյունքում առերևույթ պարզ է դարձել, որ «Օմերտա» ՍՊ ընկերությունն իր գործունեության շրջանակում օգտագործում է «փաստաբանական գրասենյակ» արտահայտությունն այն դեպքում, երբ «Օմերտա» ՍՊ ընկերության բաժնեմասերի 95% սեփականատերը և գործադիր տնօրենը փաստաբան չէ։
Հանձնաժողովն «Օմերտա» ընկերության կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման հատկանիշների առերևույթ առկայությունը պարզելու նպատակով 2023 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 393-Ա որոշմամբ հարուցել է վարույթ։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        