Ինչու չի շնորհավորել Արցախի նորընտիր նախագահին. Փաշինյանի վախը Արցախի նախագահ ձևակերպումից

Ափսոսում եմ Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Մեր միջև եղել է շատ լավ աշխատանքային մթնոլորտ և փոխըմբռնում, կարող եմ ափսոսանք հայտնել այդ հրաժարականի կապակցությամբ» , – ասաց Փաշինյանը։

Հարցին, թե ինչու չի շնորհավորել Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.

«Իրադրությունն այնպիսին է, որ շնորհավորելու շատ բան չկա էլ։ Շատ ծանր պատասխանատվություն է դրված նրա վրա։ Այսօր մենք նաև մեր դիրքրոշումները և մոտեցումները միջազգային հանրության տրամաբանության հետ համադրելու և չհակադրելու տրամաբանությամբ պետք է առաջնորդվեն՝ք նաև ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամը չքաղաքականացնելու նկատառումով»։

Փաշինյանն ասաց, թե շփվում են Արցախի իշխանությունների հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930