Պրահայի համաձայնությունը ձեռք է բերվել այն ժամանակ, երբ Ադրբեջանը մերժել էր ՌԴ-ի առաջարկը. Փաշինյան

Ալմա-Աթայի հռչակագրին հղում անելը փորձ անել ներկայացնել որպես նոր գործոն կամ նոր հանգամանք, որը վատթարացրել է Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի իրավիճակը, այնքան էլ ճիշտ չէ, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց  Նիկոլ Փաշինյանը։

«Ալմա-Աթայի հռչակագիրը 1991-92 թվականից եղել է և շարունակում է մնալ Հայաստանի օրենսդրության անբաժանելի մասը։ Այսինքն, մենք հղում ենք արել ենք մեր օրենսդրությանը, և դա համարել արտառոց մի բան, ճիշտ չէ։ Մայիսի 14-ին Ադրբեջանի հետ փոխադարձ տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին պայմանավորվածությունը որևէ կերպ չի հակասում 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրմման պահին Հայաստանի վարած քաղաքականությանը» , – ասաց Փաշինյանը։

Նա հավելեց, թե Ալմա-Աթայի հռչակագիրը դեմոնիզացնելը շատ վտանգավոր է, որովհետև դե յուրե և դե ֆակտոն ՀՀ-ն և հետխորհրդային մյուս պետություններն անկախություն ստացել են նաև հենց այդ հռչկագրով։

«Պրահայի համաձայնությունը ձեռք է բերվել այն ժամանակ, երբ ըստ էության արձանագրվել է, որ Խովաևի պլանի մասին Ռուսաստանի առաջարկությունն այլևս ակտուալ չէ, որովհետև Ադրբեջանը մերժել է այն և ՌԴ-ն այլևս հիմքեր չունի պնդելու այն։ Այդ առաջարկությունից առաջ ՌԴ-ն երկու անգամ արձանագրել է, որ ԼՂ-ն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում է։ Պրահայի և որևէ այլ պայմանավորվածություն չեն չեղարկել 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կողմերի վրա դրված պարտավորությունները»։

Տեսանյութեր

Լրահոս