Հետախուզման մեջ գտնվող 46-ամյա տղամարդը ժամանեց Հայաստան
Ոստիկանության Արարատի բաժնի Արարատի բաժանմունքի ծառայողների ստացած տվյալներն իրացնելու արդյունքում սեպտեմբերի 8-ին, ժամը 4.44-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է ժամանել Զանգակատուն գյուղի բնակիչ, 46-ամյա մի տղամարդ։
Օգոստոսի 7-ից նա հետախուզվում էր ոստիկանության Արարատի բաժնի կողմից՝ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի մեղադրանքով, խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Նա ներկայացվել է Վեդիի քննչական բաժին: