Ստյոպա Սաֆարյանը Նիկոլից կրկին «աշխատավարձ» է ստացել. Հենրիխ Դանիելյան

Հենրիխ Դանիելյանը գրում է. «Ստյոպա Սաֆարյանը Նիկոլից կրկին «աշխատավարձ» է ստացել:

Բանն այն է, որ բոլորիս հայտնի հեքիաթասաց Ստյոպան իր էջում մի այնպիսի հեքիաթ է գրել, որ կարդալիս քիչ է մնում հավատանք:

Լսի այ Նիկոլի ստրուկ, հեքիաթներդ կգնաս ուրիշներին կպատմես, որ հավատան ու մի հատ էլ ծափահարեն քեզ, բայց մի հանրայնացրու խայտառակ ես լինում:

Արցախն ազատագրած, Ալիևին ծնկի բերած նախագահ Սերժ Սարգսյանի անունն անհիմն մի շահարկի, հատկապես, երբ քո գրածի մեջ ճշմարտության ոչ մի նշույլ չկա:

Արցախի հարցը լուծված կլիներ, եթե քո տերը` Նիկոլը, 2018 թվականին խաբեությամբ չզավթեր իշխանությունն ու ծնկի չգար Ալիևի առջև:

Արցախի հանձման ծրագիրն իրականացրել են Նիկոլն ու Ալիևը և դու շատ լավ դա գիտակցում ես, ուղղակի չի կարելի հանուն փողի ֆեյսբուքում քաղաքական հեքիաթ գրել ու դա մարդկանց հրամցնել որպես ճշմարտություն:

Սերժ Սարգսյանն ազատագրել է Արցախը, նա Արցախի հերոս է և հենց նա է ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Դու ևս քո տեղն ամրագրել ես քաղաքական աղբանոցում»:

Տեսանյութեր

Լրահոս