
Հետախուզվողը հայտնաբերվել է Ձորագյուղում

Սեպտեմբերի 6-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 1990 թ. ծնված Կարեն Մ.-ին, որը օգոստոսի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 3-րդ կետի և նույն հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք: