Արցախի Ազգային ժողովն ապացուցեց, որ Արցախում մարդիկ հեռու են քաղաքական խաղերից և պատրաստ են պայքարի. Նաիրա Կարապետյան
Նաիրա Կարապետյանը գրում է. «2018 թվի ամռանը Արցախում էինք: Արմենիա հյուրանոցի սրճարանում անընդմեջ «Հայեր ջան, դուխովն» էր միացրած:
Երբ մատուցողին խնդրեցի վերջապես անջատել այդ երգը, տանջված հայացքով ցույց տվեց խորքում նստած մարդկանց և ասաց.
– Արայիկ Վլադիմիրովիչը հյուրեր ունի, ինքն է ասել, որ միացնենք…
Դե ինչ, Արայիկ Վլադիմիրովիչ, Արցախում այսքան աղետներից ու կորուստներից հետո վերջապես իշխանությունն անցավ այն հայերին, ովքեր և դուխով են (բառի ճիշտ՝ Թևանի օգտագործած իմաստով), և հայրենասեր են, և անկախ: Ազգային ժողովն ապացուցեց, որ Արցախում մարդիկ հեռու են քաղաքական խաղերից և պատրաստ են պայքարի:
Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին, զորակցությունս հայտնում և մաղթում միայն ու միայն առաջընթաց՝ Արցախի երևի թե ամենաբարդ այս շրջանում»: