Միայն սեփական ուղեղի հետ ընկերություն չանողը Նիկոլի հրամանատարությամբ պատերազմ կգնա. Հովհաննես Ավետիսյան

Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Երեկ Նիկոլը հայտարարում է, որ Ադրբեջանը սահմանի երկայնքով զորք է կուտակում:

Հաջորդող մտքով ասում է, որ հավատարիմ է իր հորինած խաղաղություն կոչված օրակարգին:

Հաջորդիվ, երբ Ադրբեջանն հարձակվի Հայաստանի վրա, նա ֆեյսբուքում կոչ կանի, ինչպես 2020-ի պատերազմին արեց, ինքնակազմակերպվել, կազմել ջոկատներ, որևէ մեկին հրամանատար կարգել, տանից վերցնել սուր ծակող գործիքներ և գնալ պատերազմելու:ր

Այնժամ, երբ Ադրբեջանը գրավի նորանոր տարածքներ ու հասնի Երևան, նա կհայտարարի, որ ռուսներն էին մեղավոր, որ մեզ տիրություն չարին և կստորագրի Հայաստանի հերթական կապիտուլիացիան, բայց այս անգամ հավանաբար մի ինչ-որ օտար պետության տարածքում նստած:

Հաջորդիվ Հայաստան պետությունը կդառնա մի տարածք, որի համեմատ Սիրիայում տեղի ունեցածները մանկական խաղեր կթվան:

Մինչև մեր ժողովուրդը իր հավաքական կերպարով վերջնականապես «չկզի», չի հասկանա, որ նիկոլների տեսակն ու էությունը անհամատեղելի են պետություն ղեկավարելու հետ:

Նույնիսկ, եթե ինչ-որ հրաշքով Ադրբեջանը հիմա չհարձակվի կամ չհաջողի, բայց նիկոլները շարունակեն կառավարել, ինչ-որ պահի գրածս տեղի է ունենալու:

Միայն սեփական ուղեղի հետ ընկերություն չանողը Նիկոլի հրամանատարությամբ պատերազմ կգնա:

Կթվա, թե մնացել է ասել. «Աստված մեզ պահապան», բայց Աստված անուղեղ և թուլամորթ արարծներին չի սիրում, այս տեսակի ստեղծողը նա չէ, ու նույնիսկ նա ոչ մի կերպ այլևս մեզ պահապան չէ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930