Բաժիններ՝

Խարդախ տաքսիստը հայտնաբերվել է

Սեպտեմբերի 6-ին, ժամը 23.45-ին, Մարաշի բաժանմունք է ներկայացել մի օտարերկրացի: 26-ամյա երիտասարդը հայտնել է, որ նույն օրը, առավոտյան ժամը 5-ին, «Զվարթնոց» օդանավակայանից նստել է տաքսի և ուղևորվել հյուրանոց: Նա հավելել է, որ տեղ հասնելուն պես, նախապես պայմանավորված հինգ հազար դրամի փոխարեն ինքը վարորդին վճարել է 50 եվրո, սակայն տաքսու վարորդն իրեն չի վերադարձրել մանրը, ավելին՝ սպառնալիքներ է հնչեցրել իր հասցեին և դուրս հանել մեքենայից:

Բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված մեքենայի վարորդը Հաղթանակ թաղամասի բնակիչ է, 27 տարեկան երիտասարդ: Ահազանգից մեկ ժամ անց Իսակովի պողոտայում նա հայտնաբերվել է, խարդախություն և հոգեբանական ներգործություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել ու տեղափոխվել է բաժանմուք:

Նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930