Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնել է Թուրքիա
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնել է Թուրքիա։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակներում սեպտեմբերի 8-ին արտագնա հանդիպում կանցկացնի Թուրքիայի հավաքականի հետ։
Խաղը կկայանա Էսքիշեհիր քաղաքի «Աթաթուրք» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22։45-ին։
Երևանում կայացած խաղում Հայաստանի հավաքականը 1-2 հաշվով զիջել էր Թուրքիայի հավաքականին։
Հայաստանի ազգային հավաքականը որակավորման փուլի շրջանակներում անցկացրած երեք խաղերից հետո 6 միավորով զբաղեցնում է D խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Աղյուսակը 9 միավորով գլխավորում է Թուրքիայի հավաքականը, որը 4 խաղ է անցկացրել։ Երրորդ հորիզոնականում 4 միավորով Խորվաթիայի հավաքականն է, որն անցկացրել է երկու հանդիպում։ Չոչրդ հանդիպում անցկացրած Ուելսի հավաքականը 4 միավորով զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը։ Աղյուսակը եզրափակում է Լատվիայի հավաքականը, որը անցկացրած երեք խաղերից հետո միավոր չունի։
Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 11-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Խորվաթիայի հավաքականին։