Սոթքի ողբերգական միջադեպն ավելորդ անգամ ապացուցեց Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության ոչ բարձր արդյունավետությունը. Զախարովա

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան վստահեցնում է` հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի կանխման մեթոդներն են ՌԴ-ի աջակցությամբ սահմանագծումը և սահմանազատումը, վստահության ամրապնդման միջոցները, ՀԱՊԿ առաքելության տեղակայումը։ Այս մասին նա հայտարարեց ճեպազրույցի ժամանակ։

Զախարովան հայտարարեց, որ գնդակը Երևանի դաշտում է, դաշինքի մյուս անդամներն էլ արդեն հայտնել են այս քայլին իրենց պատրաստակամությունը։

Նա անդրադարձավ Սոթքի մոտ տեղի ունեցած վերջին դեպքերին, երբ ադրբեջանական ԶՈւ գնդակոծության հետևանքով հայկական կողմում զոհեր և վիրավորներ եղան։

«Մենք ցավակցություն ենք հայտնում զոհված հայ զինվորների ընտանիքներին։ Կողմերին էլ կոչ ենք անոմ զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են էսկալացիայի, մարդկային կորուստների հանգեցնել»,– նշեց Զախարովան։

Կարդացեք նաև

Նա ընդգծեց` Սոթքի մոտ տեղի ունեցած վերջին ողբերգական դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց Հայաստանում եվրոպացի դիտորդների աշխատանքի ցածր արդյունավետությունը։

Զախարովան նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հատվածում անհրաժեշտ է ՀԱՊԿ առաքելություն տեղակայել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930