Բաժիններ՝

Թաիլանդի նոր վարչապետն և նախարարները երդմնակալությամբ իրենց հավատարմությունն են հայտնել միապետությանը

Թաիլանդում տեղի է ունեցել վարչապետ Սրեթթա Թավիսինիի և 11 կուսակցություններից կազմված կոալիցիոն կառավարության նախարարների երդմնակալության արարողությունը՝ երկրի թագավոր Մահա Վաջիրալոնգկորնի ներկայությամբ։

Սրեթթան, որի «Փհեու Թաի» (Հանուն Թաիլանդի) կուսակցությունը գլխավորում է կոալիցիան, և կաբինետի 33 նախարարներն իրենց հավատարմությունն են հայտնել միապետությանը Բանգկոկի Դուսիթ պալատում տեղի ունեցած արարողության ժամանակ:

61-ամյա միլիարդատեր Սրեթթան, որը կրթություն է ստացել ԱՄՆ-ում և Թաիլանդի անշարժ գույքի խոշորագույն Sansiri ընկերության նախկին նախագահն է, ասել է, որ իր վարչակազմը կենտրոնանալու է մարդկանց կարիքների լուծման վրա:

Սրեթթա Թավիսինին, որը նաև երկրի ֆինանսների նախարարն է, հայտարարել է, որ սեպտեմբերի 6-ին կայցելի երկրի հյուսիս-արևելյան մի շարք նահանգներ՝ հանդիպելու համայնքների հետ և տեղեկանալու նրանց խնդիրների մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս