Բաժիններ՝

ՄԱԳԱՏԷ-ն հայտնել է, որ Իրանն ավելացրել է մինչև 60 % հարստացված ուրանի պաշարները

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտարարել է, որ Իրանի հետ զգայուն թեմաների, մասնավորապես՝ միջուկային օբյեկտներում տեսախցիկների տեղադրման, օբյեկտներում ուրանի հետքերի ծագումը բացատրելու շուրջ բանակցություններում առաջընթաց չի գրանցվել։ Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԳԱՏԷ-ի երկու զեկույցները։

«ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը (խմբ․՝ Ռաֆայել Գրոսի) ցավում է, որ զեկուցման այս ժամանակահատվածում ոչ մի առաջընթաց չի գրանցվել երաշխիքների հետ կապված չլուծված խնդիրների հարցում», – գրված է զեկույցներից մեկում՝ կապված այն հարցի հետ, որ Իրանը չի կարողացել հավաստի բացատրություն տալ երկու միջուկային օբյեկտներում ուրանի մասնիկների ծագման վերաբերյալ։

Զեկույցում նաև նշվում է, որ միջուկային օբյեկտներում ՄԱԳԱՏԷ-ի հսկողության տեսախցիկները կրկին տեղադրելու հարցի շուրջ սահմանափակ առաջընթաց է գրանցվել նախորդ եռամսյակում, որից հետո ոչ մի առաջընթաց չի գրանցվել։

Բացի այդ, Արևմուտքի հետ լարվածություն առաջացնող հարցերից մեկն այն է, որ Իրանն ավելացրել է մինչև 60 % հարստացված ուրանի պաշարները՝ չնայած ավելի դանդաղ տեմպերով։ Ըստ հրապարակման՝ մինչև 60 % հարստացված ուրանի ծավալն ավելացել է 7,5 կգ-ով՝ հասնելով 121,6 կգ-ի։ Միևնույն ժամանակ նշվում է, որ 7,5 կգ-ից 6,4 կգ-ը նոսրացվել է ավելի քիչ հարստացված ուրանով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930