Ստի և կեղծիքի իշխանությունն այլևս բացահայտված է. Հենրիխ Դանիելյան

Հենրիխ Դանիելյանը գրում է. «Ստի և կեղծիքի իշխանությունն այլևս բացահայտված է…

Ժողովրդից վախեցած, իրավապահների ու թիկնապահների ետևում թաքնվող ու միայն ֆեյսբուքում դուխով ՔՊ-ականների ինքնազգացողությունը վատացել է` Ազատության հրապարակում Սերժ Սարգսյանի ներկայությունից:

Սակայն ավելի շատ կարծես, թե վատացել էր Վահագն Ալեքսանյանի ինքնազգացողությունը…

Ալիևին հավատարմության երդում տված դավաճաններն Արցախի համար հրավիրված հանրահավաքին տեսնելով թուրքին միշտ ծնկած պահած, Արցախն ազատագրած, Արցախի հերոս Սերժ Սարգսյանին` խառնվել են իրար:

Խառնվեցին, քանի որ իրենք չունեն աջակցություն, քանի որ պարտվողական, դավադիր, դավաճանական բացահայտ քաղաքականություն են վարում, և քանի որ Արցախն ադրբեջանական են համարում:

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հայրենակիցների հետ միասին կարողանում է կանգնել յուրաքանչյուր հրապարակում:

Հ.գ. Հանգիստ վեր ընկե´ք տեղներդ:»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930