Նիկոլական քարոզչական կտերը լցվում են դաշտ, կայծակնային արագությամբ տարածվում և մարդկանց գիտակցության մեջ մեր իրական զոհերի կորուստը լղոզում թշնամու գոյություն չունեցող տասնյակ ու հարյուրավոր վիրտուալ դիակներով

Կարեն Վրթանեսյանը գրում է. «Շուկա էինք գնացել։ Վաճառողներից մեկը ոգևորված հեռախոսով վիդեո էր ցույց տալիս մյուսին, թե.

— Տե՛ս, մերոնք դրանց մի վզվոդ վարի են տվել։ — Վզվոդը (նույն ինքը՝ դասակը), մոտ 20–30 հոգի են։

— Դրոններով, հա՞, — հարցրեց զրուցակիցը։

— Հա, հա, մեր հայկական դրոններով, — ուրախացած պատասխանեց հեռախոսի տերը։

* * *

Այ հենց այսպես նիկոլական քարոզչական կտերը լցվում են դաշտ, կայծակնային արագությամբ տարածվում և մարդկանց գիտակցության մեջ մեր իրական զոհերի կորուստը լղոզում թշնամու գոյություն չունեցող տասնյակ ու հարյուրավոր վիրտուալ դիակներով։

Ու սա արդեն հստակ մոդուս օպերանդի է. ամեն աղմկահարույց դեպքից հետո 1–2 սենց կուտ են նետում դաշտ, ամեն անգամ տարբեր մարդկանց միջոցով (մարդկանց, որոնք գուցե և չեն գիտակցում, թե ինչ են անում)»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930