Բաժիններ՝

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորված զինծառայող Նարեկ Պողոսյանի վիրահատությունը հաջող է անցել

Ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայող Նարեկ Պողոսյանը ենթարկվել է վիրահատական բարդ միջամտության, այն անցել է հաջող, սակայն վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր։ Այս մասին «Լուրեր»-ի հետ զրույցում տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:

Ըստ Թորոսյանի՝ Ադրբեջանի սադրանքի հետևանքով վիրավորված մյուս զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին կյանքին վտանգ չի սպառնում: Երկու վիրավորներն էլ զինվորական հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ են:

Ադրբեջանը սեպտեմբերի 1-ի վաղ առավոտից ինտենսիվ կրակ է վարել Սոթքի, ավելի ուշ նաև Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ, ականանետ, ԱԹՍ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմը հայտարարել է 3 զոհի և 2 վիրավորի մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930