Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Ադրբեջանի իրականացրած ռազմական սադրանքի դեպքի առթիվ

Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ադրբեջանի կողմից հայկական մարտական դիրքերի ուղղությամբ ռազմական սադրանքի դեպքի առթիվ։ Քննչական կոմիտեն այս մասին հաղորդագրություն է տարածել․

«2023 թվականի սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07։50-ից, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ռասսայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության, թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, տարբեր զինատեսակներից տևականորեն հարվածներ են հասցրել ՀՀ արևելյան սահմանագոտու՝ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական մի քանի դիրքերի ուղղությամբ:

Դրանց հետևանքով նոււյն զորամասի զինծառայողներ Անդրանիկ Արշակի Անտոնյանը, Արսեն Ալեքսանդրի Մկրտիչյանը և Վաչագան Սարոյի Վարդանյանը մահացել են, կան նաև վիրավորներ:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 15-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 15-րդ կետերով:

Ձևավորվել է քննչական խումբ, ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային միջոցառումներ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված գործողությունների արդյունքում կատարված հանցավոր արարքներին վերջնական և լիարժեք իրավական գնահատական տալու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930