Սուրեն Պապիկյանը տեսակցել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորված զինծառայողներին

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 2-ին այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանը նախարար Պապիկյանին ներկայացրել է մանրամասներ զինծառայողների առողջական վիճակի և բուժման ընթացքի վերաբերյալ:

Պաշտպանության նախարարը զրուցել է նաև վիրավոր զինծառայողների ծնողների հետ՝ հույս հայտնելով, որ նրանց զինծառայող որդիները շուտափույթ կապաքինվեն:

Սեպտեմբերի 1-ի վաղ առավոտից Ադրբեջանն ինտենսիվ կրակել էր Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենքեր, ականանետ, ԱԹՍ։ Ավելի ուշ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները սկսել էին կրակել նաև Գեղարքունիքի մարզի Նորաբակ բնակավայրի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930