Արցախի Հանրապետության օրվա առթիվ Ստեփանակերտում Հանրապետական աղոթք է կատարվել

Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարվել է Հանրապետական մաղթանք:

Տեր Անդրեաս քահանա Թավադյանի հանդիսապետությամբ միասնական աղոթք է հղվել առ Աստված` Արցախի Հանրապետության պետականությունն անսասան պահելու եւ աստվածային օրհնությունը ստանալու դժվարին իրավիճակի հաղթահարման համար։

Հանրապետական աղոթքին Ներկա են գտնվել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացրած Արայիկ Հարությունյանը, երկրորդ եւ երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, պետական նախարար Սամվել Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք։

Այնուհետեւ միջոցառման մասնակիցներն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակին։

Կատարվել է նաեւ հոգեհանգստյան կարգ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930