Պետք է հավատանք մեր ուժերին և թույլ չտանք, որ մեր մեջ սերմանվի պայքարի անկարողության, անճարության կործանարար զգացումը. Արման Թաթոյան

Արման Թաթոյանը գրում է. «Այս օրը խորհրդանշում է պայքարը մեր ժողորդի անբաժան մասի` Արցախի բնիկ հայ ժողովրդի արժանապատվության, պաշտպանված իրավունքների ու անվտանգ կյանքի համար:

Չպետք է մոռանանք նաև, որ Ադրբեջանը վարել և հիմա էլ շարունակում է հայատյաց ֆաշիստական քաղաքականություն թե´ Արցախի, թե´ Հայաստանի, էթնիկ հայկական ինքնության դեմ ` բարձր հովանավորությամբ խրախուսվող ու անպատիժ հանցանքներով: Ես սա մշտապես փաստերով եմ ապացուցել:

Արցախի ժողովրդին Ադրբեջանի իշխանության ներքո ապրել ստիպելը նույնն է, ինչ հրեաներին ստիպել ապրել նացիստական ռեժիմի իշխանության ներքո: Դա կնշանակի նույն ցեղասպանության մատնել 120,000 հայերի:

Պետք է հավատանք մեր ուժերին և թույլ չտանք, որ մեր մեջ սերմանվի պայքարի անկարողության, անճարության կործանարար զգացումը։ Սա բոլոր ժամանակներում հնարավոր է միայն այն դեպքում, երբ պետությունն ունի ղեկավար պաշտոնյաներ, որոնց համար պետականության ուժն ու անվտանգությունը սեփական իշխանությունից ու պաշտոնից, քաղաքական շահերից թանկ են»:

Տեսանյութեր

Լրահոս