Բաժիններ՝

Ուկրաինան սեպտեմբերին կստանա Abrams տանկերի առաջին խմբաքանակը. POLITICO

Ուկրաինացի զինվորականներն ավարտել են ամերիկյան M1 Abrams տանկերի վրա ուսուցումը։ Ուկրաինան խոստացված 31 Abrams տանկերի առաջին խմբաքանակը՝ 10 տանկ, կստանա սեպտեմբերի կեսերին։ Այս մասին գրում է POLITICO-ն՝ հղում անելով աղբյուրներին։

Արևմտյան պաշտոնյաները հույս ունեն, որ տանկերը Կիևին թույլ կտան առավելություն ստանալ և հակահարձակման ընթացքում ճեղքել Ռուսաստանի պաշտպանական ամրությունները:

ԱՄՆ բանակի Եվրոպայի և Աֆրիկայի հարցերով խոսնակ, գնդապետ Մարտին Օ’Դոնելը հայտնել է, որ Գերմանիայի տարբեր զորավարժարաններում ուկրաինացի շուրջ 200 զինվորական ավարտել է վերապատրաստումը նշված տանկերի վրա։

Ըստ ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնյաներից մեկի՝ ներկայում 10 տանկ գտնվում է Գերմանիայում՝ վերանորոգման վերջին փուլում։ Հենց ամեն ինչ պատրաստ լինի, դրանք կուղարկվեն Ուկրաինա։

Պենտագոնի մեկ այլ պաշտոնյա POLITICO-ին հայտնել է, որ չնայած այս քայլը «շոշափելի հաջողություն է» Ուկրաինայի՝ դանդաղ առաջ ընթացող հակահարձակման համար, սակայն դա «մեծ բեկում» չի մտցնի ռազմաճակատում. ռուսական ուժերը տեղակայված են առաջնագծի գրեթե 1000 կմ-անոց հատվածում։

M1 Abrams-ը ժամանակակից հիմնական մարտական ​​տանկ է, որը հագեցած է կրակի կառավարման ամենաառաջադեմ և բարդ համակարգերից մեկով, այդ թվում՝ լազերային հեռաչափերով, գիշերային տեսողության սարքերով և բորտային համակարգչով, որն օգնում է թիրախներ ընտրել և նշանի տակ առնել դրանք: Abrams-ի հիմնական թերությունը նրա ծանր քաշն է. այն աշխարհի ամենածանր տանկերից մեկն է։

Արևմտյան դաշնակիցներն Ուկրաինային խոստացել են շուրջ 300 տանկ, որոնք, բացի Abrams-ից, ներառում են Leopard 2 տանկեր Իսպանիայից և Գերմանիայից, Challenger տանկեր Մեծ Բրիտանիայից և թեթև Leclerc տանկեր Ֆրանսիայից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930