Բաժիններ՝

Էդգար Սևիկյանը չի ընդունել Ռուսաստանի հավաքականի հրավերը

Ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդի» 22-ամյա հարձակվող Էդգար Սևիկյանը չի ընդունել Ռուսաստանի հավաքականի հրավերը։

Այդ մասին ֆուտբոլիստի հայտարարությունը տարածել է ակումբի մամուլի ծառայությունը։

«Շատ հաճելի է, որ Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբը ուշադրություն է դարձել և գնահատել է իմ աշխատանքն ու արդյունքները։ Ռուսաստանն ինձ շատ բան է տվել իմ պրոֆեսիոնալիզմի եւ կարիերայի համար։ Սակայն ես չեմ կարողանա ընդունել Ռուսաստանի հավաքականի հրավերը, քանի որ արդեն որոշել եմ հանդես գալ Հայաստանի հավաքականում։ Հույս ունեմ, որ երկրպագուները ըմբռնումով կընդունեն իմ ընտրությունն ու ինքնուրույն որոշումը»,- նշել է Էդգար Սեւիկյանը։

Հայաստանի հավաքականը Թուրքիայի և Խորվաթիայի հավաքականների դեմ առաջիկա ընտրական հանդիպումներին չի հրավիրել Սեւիկյանին, որը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է, 2017-ին տեղափոխվել էր իսպանական «Լեւանտե»։ Այս ամռանը նա ազատ գործակալի կարգավիճակում միացել է «Պարի Նիժնի Նովգորոդին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930