Հայաստանի սահմաններում տեղի ունեցող իրադարձություններն ուղիղ կապվածություն ունեն Արցախում տիրող իրավիճակի հետ և հակառակը. Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի ու Արցախի շուրջ լարված միջավայրի պայմաններում, առաջնագծի տարբեր հատվածներ շարունակելու են լարվածության բարձր ռիսկայնության պայմաններում լինել:
Հայաստանի սահմաններում տեղի ունեցող իրադարձություններն ուղիղ կապվածություն ունեն Արցախում տիրող իրավիճակի հետ և հակառակը:
Եվ անկախ այն հանգամանքից, որ ՀՀ իշխանությունը փորձում է ամեն գնով իրեն օտարել Արցախի հետ կապված հարցերից, միևնույն է հենց միայն անվտանգային տեսանկյունից, Հայաստանն ու Արցախը միևնույն համակարգում են և նրանցից յուրաքանչյուրի դեմ հարվածը խոցելիություն է ապահովում և´ Հայաստանի, և´ Արցախի համար:
Ըստ այդմ` առանց Արցախ չկա Հայաստան և առանց Հայաստան չի կարող լինել Արցախ:»