Ստեղծված ծանր իրադրության պայմաններում Արցախի ցանկացած իշխանություն իր առաջ ունի մի քանի առանցքային խնդիր. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ստեղծված ծանր իրադրության պայմաններում Արցախի ցանկացած իշխանություն իր առաջ ունի մի քանի առանցքային խնդիր:

Առաջին, ճգնաժամային կառավարման միջոցով ռեսուրսների առավելագույն արդարացի բաշխում և ըստ առաջնահերթությունների կիրառում:

Երկրորդ, Արցախում ստեղծված ծանր հոգեբանական իրադրությունը առավել ակտուալ է դարձնում հասարակության հետ անկեղծ և բաց երկխոսության ծավալումը:

Երրորդ, 0 հանդուրժողականություն երկիրը քաոսի տանելու փորձ կատարողների ու առհասարակ հանցագործությունների նկատմամբ: Երկաթյա կարգապահության ապահովում ամեն գնով:

Չորրորդ, ներքին դասավորություններ, պաշտոններում նշանակումներ և պաշտոնանկություններ ոչ թե ըստ քաղաքական նեղ խմբերի նախընտրությունների, այլ կոմպետենտության և ունակությունների:

Շարունակելի»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930