Բաժիններ՝

Հայաստանն ԱՊՀ խաղերին կմասնակցի մեծաքանակ պատվիրակությամբ

Հայաստանը մեծաքանակ պատվիրակությամբ կմասնակցի ԱՊՀ խաղերին:

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրորդ խաղերին Հայաստանը կներկայացնեն 140-ից ավել մարզիկներ: Հայաստանը ներկայացնող մարզիկները ուժերը կչափեն 14 մարզաձևում` բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ձյուդո, կարատե, աթլետիկա, լող, ծովափնյա վոլեյբոլ, սամբո, նետաձգություն, հրաձգություն, խոտի հոկեյ, մարմնամարզություն, վոլեյբոլ:

ԱՊՀ երկրորդ խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Մինսկի մարզամշակույթային համալիրում` «Մինսկ-Արենա»-ում: Խաղերի փակման արարողությունը կկայանա հուլիսի 14-ին:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31