Տղերք, հաջորդը ես եմ կամ դուք…
Տարոն Հակոբյանը գրում է. «Տղերք, հաջորդը ես եմ կամ դուք…
Ադրբեջանը պաշտոնապես հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ «քրեական գործի շրջանակում որոշում է կայացվել Վագիֆ Չերքեզի Խաչատրյանին մեղադրանք առաջադրել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 103 (ցեղասպանություն) և 107 (բնակչության բռնի տեղահանում կամ տեղափոխում) հոդվածներով։
Դատախազության հաղորդմամբ՝ Ադրբեջանը 2013 թվականի նոյեմբերի 12-ին միջազգային հետախուզում է հայտարարել Խաչատրյանի նկատմամբ, դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի հանդեպ մեղադրանքն կեղծ է և շինծու, վերջինս Արցախում ապրող հասարակ քաղաքացի է, շինական, որը իր պարտքն է կատարել հայրենիքի հանդեպ:
Ադրբեջանը այս քայլով կատարում և սկսում է իրականացնել այն, ինչի մասին բազմիցս զգուշացվում էր 44-օրյա պատերազմից հետո։ Ադրբեջանը կազմել է կոնկրետ ցուցակ, (չեմ բացառում, որ այդ ցուցակի տվյալները ներկայացված լինեն ՀՀ-ից, կամ էլ գործակալական ցանցի լավ աշխատանքի արդյունք է) որի մեջ ներառված են հազարավոր մարդկանց անուններ, ովքեր մասնակցել են արցախյան շարժման նոր փուլին և առաջին պատերազմին: Իր նպատակին հասնելու համար բաքուն կատարում է արցախցիների ահաբեկման հաջորդ քայլը՝ այդ մարդկանց ձերբակալելու գործընթացը»։