Արցախում 120.000 մարդ ծայրահեղ վիճակում է, իսկ Նիկոլի կառավարությունը հանգիստ կարող է շուրջ 23 միլիոն դոլար հատկացնել ու, օրինակ՝ Snoop Dogg-ին կամ համանման այլ աստղի բերել Հայաստան. Արսեն Բաբայան

Արսեն Բաբայանը գրում է. «Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր հայտարարել է, որ Հայաստան է գալու համաշխարհային մեգաաստղ:

Դե ի՞նչ ասեմ, Արցախում 120.000 մարդ ծայրահեղ վիճակում է, իսկ Նիկոլի կառավարությունը հանգիստ կարող է շուրջ 23 միլիոն դոլար հատկացնել ու, օրինակ՝ Snoop Dogg-ին կամ համանման այլ աստղի բերել Հայաստան:

Ի դեպ, որևէ պատահական բան չեմ գրել: Կառավարության այդպիսի նախագիծ վաղուց է շրջանառվում:

Իսկ Արայիկ Հարությունյանը այդ STAR-ի անունը չի նշում, քանի որ ինքն էլ այս պահին չգիտի, թե ում են բերելու (Snoop Dogg-ի կամ համանման այլ արտիստ) բայց արդեն 23 միլիոն դոլար են հատկացրել:

Ճիշտ եք անում, ամեն հնարավորն արեք, որ աշխարհը չհավատա Ացախում տիրող ծայրահեղ վիճակին: Դուք ատում եք Արցախն ու արցախցուն»:

Տեսանյութեր

Լրահոս