Բաժիններ՝

27-ամյա երիտասարդը ապօրինի հատել էր ծառեր

Հուլիսի 26-ին Ոստիկանության զորքերի և Կապանի բաժնի ծառայողները համատեղ շրջիկ ծառայություն իրականացնելիս ժամը 00.20-ին Կապան-Ճակատեն ճանապարհին կանգնեցրել են «ՈՒԱԶ» մակնիշի մի մեքենա, որի թափքում հայտնաբերվել է շուրջ 2 խմ փայտանյութ: 27-ամյա վարորդը փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ Ճակատեն բնակավայրի անտառային հատվածից ապօրինի հատել է ծառեր:

«ՈՒԱԶ»-ը տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս