ՀՀ–ում 100 000–ից ավելի մարդ է վարակված վիրուսային հեպատիտով
ՀՀ–ում 100 000–ից ավելի մարդ է վարակված վիրուսային հեպատիտով, @ArmeniaSputnik-ին հայտնեց ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանը։
Հեպատիտ C–ի կրողների թիվը կազմում է ՀՀ բնակչության մոտավորապես 4 %-ը (շուրջ 66 հազար մարդ), իսկ հեպատիտ B–ի կրողների թիվը` 2 % (ավելի քան 46.5 հազար մարդ)։
Հեպատիտ B–ի դեպքում դեռևս վերջնական ապաքինում չի դիտարկվում, բայց ունեն վիրուսի կայունացում։ Աթոյանը հեղաշրջումային է համարում հեպատիտ C–ով հիվանդների համար ուղիղ ազդեցության հակավիրուսային դեղերի հայտնաբերումը։ Այժմ շատ արդյունավետ է բուժումը, մոտավորապես 95 տոկոս դեպքերում ունենում ենք լրիվ ապաքինում:
Հեպատիտ C–ի համար նախատեսված դեղորայքն անվճար է տրամադրվում։ Արդեն մեկ ամիս է` անվճար է նաև հիվանդության ախտորոշումը։