ՀՀ կառավարությունը 513 միլիոն 890.3 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար

ՀՀ կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի հերթական նիստում որոշում է կայացվել՝ 513 միլիոն 890.3 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին՝ երեք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, նշված միջոցներից 88 միլիոն 670.3 հազար դրամ հատկացվել է Գավառի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգման, 230 միլիոն 898.2 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի Բանավան թաղամասի թիվ 1 մանկապարտեզի հիմնանորոգման, Երանոս բնակավայրի 3-րդ մսուր-մանկապարտեզի հիմնանորոգման և ցանկապատի կառուցման, 194 միլիոն 321.8 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Գ. Նժդեհ, Կոմիտաս, Գետափնյա 2, Կարապետյան և Վ. Մամիկոնյան փողոցներում մայթերի կառուցումը սալարկմամբ իրականացնելու համար։ Այս պահի դրությամբ նշյալ տեղերում շինարարական աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ։

Խոսրով Խլղաթյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31