ՊՎԾ-ն միլիոններ արժեցող գնումներ է կատարել. սեփական կարիքներն է հոգացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական բաց աղբյուրներից տեղեկացավ, որ Պետական վերահսկողական ծառայությունը 2023 թվականի հունվարից հունիս ամիսներն ընկած ժամանակահատվածում բյուջեից ծախսել է 43 մլն 192 հազար դրամ: Հիշեցնելով Պետական վերահսկողական ծառայության գործունեության բնույթի մասին՝ կարող ենք ասել, որ այն վարչապետին կից գործող կառույց է, որը վերահսկում է պետական կառույցների գործունեությունը, բացահայտում եւ հայտնաբերում է թույլ տրված խախտումները:

Տեսնելով պետական գնումներում Պետական վերահսկողական ծառայության կատարած գնումները՝ կարող ենք ասել, որ որեւէ գնում չի համապատասխանում կառույցի բնույթին: ՊՎԾ-ի կատարած՝ միլիոններ արժեցող գնումներից են՝ տեքստիլի մաքրման ծառայություններ, փաստաթղթերի կառավարման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայություններ, թուղթ՝ A4 ֆորմատ, ձեռքի թղթե սրբիչներ, համազգեստ, ուղղագրության ստուգման ծրագրեր եւ նմանատիպ այլ գնումներ, որոնց վրա ծախսվել է 43 մլն դրամ: Այսինքն՝ կառույցը գումարներ է ծախսել միայն սեփական կարիքները հոգալու համար։

Նշենք, որ ՊՎԾ-ն հիմնադրվել է 2018 թվականին՝ «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի հիման վրա, որը մշակվել է 2015-2018 թվականների սահմանադրական բարեփոխումների շրջանակներում։ Այսպիսով, այս կառույցի գործունեությունը եւ կայունությունը ձեռք է տալիս այն իշխանական կառույցներին եւ մարդկանց, որոնք ուզում են հեշտ ֆինանսական միջոցներ կուտակել եւ ոչ մի աշխատանք դրա դիմաց չկատարել:

Որքանո՞վ է արդարացված այս կառույցի գոյությունն ընդհանրապես, եթե, բացի մշտադիտարկումներից, ոչ մի արդյունավետ գործողություն չի իրականացնում, էլ չասենք, որ կառույցի բացահայտումներից մեկին իր անվստահությունն է հայտնել նաեւ ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, որի ղեկավարած ոլորտի գործունեությունը ստուգել էր ՊՎԾ-ն»:

Տեսանյութեր

Լրահոս