Բաժիններ՝

«Փյունիկ»-ը Շվեդիայում հաղթեց «Կալմար»-ին

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում «Փյունիկ»-ն արտագնա խաղում մրցեց շվեդական «Կալմար»-ի հետ:

Շվեդիայում կայացած խաղի մեկնարկում, թիմերը փոխանակվում էին գրոհներով և հստակ գործում պաշտպանությունում: «Փյունիկ»-ն էլ, «Կալմար»-ն էլ հավասար պայքար էին ծավալել: «Կալմար»-ին, սակայն, հաջողվեց մինչ ընդմիջումն առաջ անցնել հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Տրենսկովը:

Երկրորդ կեսի մեկնարկում, «Փյունիկ»-ը վերգտավ իր խաղը և կարողացավ իրացնել իր պահը: 55-րդ րոպեին աչքի ընկավ Յուրիչիչը: «Փյունիկ»-ն, այնուամենայնիվ, կարողացավ հաջողության հասնել և 81-րդ րոպեին Բրավոն արագ կողմնորոշվեց մրցակցի տուգանային հրապարակում և գրավեց «Կարլմար»-ի դարպասը:

«Կալմար»- «Փյունիկ»` 1:2:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց` օգոստոսի 3-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31