Բաժիններ՝

«Բաբա Յագան փրկում է աշխարհը». Երևանում տեղի կունենա ռեժիսոր Կարեն Զախարովի ֆիլմի պրեմիերան

Ռեժիսոր Կարեն Զախարովն օգոստոսի 1-ին Երևանում՝ «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրի «Բաբա Յագան փրկում է աշխարհը» ֆիլմը: Այն նկարահանել է «Արտեկ. մեծ ճանապարհորդություն» ֆիլմի ստեղծագործական խումբը։

Կինոնկարը հուզիչ արկած է ամբողջ ընտանիքի համար:

Հետաքրքրասեր դպրոցական Սենկան հրաշքով հայտնվում է առասպելական հնագույն անտառում։ Այն թաքնված է մարդկանց աչքերից Բաբա Յագայի հզոր հմայքով: Անտառում ակնհայտ ինչ-որ բան այն չէ։ Տագնապի ազդանշաններն ազդարարում են, որ կախարդանքն այլևս չի գործում, և չար մոգության և վաղուց պարտված թշնամիների արթնանալը միայն ժամանակի հարց է:

Կրկին կախարդանք սփռելու համար Յագան ստիպված է մեկնել ժամանակակից քաղաք՝ փնտրելու կախարդների ամենահզոր զենքը՝ սքանչելի ծաղիկը։ Այնտեղ նա կհանդիպի ժամանակակից աշխարհի շատ տարօրինակությունների։ Միևնույն ժամանակ արդեն հազար տարի մութ բանտում թաքնված է վրեժի ծարավ Կոշեյ Անմահը։ Հենց Յագան է օգնել նրան հաղթել շատ դարեր առաջ: Սենկան մտել է հեքիաթի մեջ, բայց կկարողանա՞ արդյոք փախչել այդտեղից, կկարողանա՞ օգնել փրկել մեր աշխարհը և ո՞ւմ կողմից է նա պայքարելու՝ բարո՞ւ, թե՞ չարի. ամենակարող Կոշչեյի՞, թե՞ խորամանկ Յագայի կողմից։

Պրեմիերային ներկա կլինեն կինոգործիչներն ու այլ հայտնի հյուրեր։ Հանդիսատեսը հնարավորություն կունենա հանդիպել կինոգործիչներին և ծանոթանալ ֆիլմի ստեղծման մասին հետաքրքիր պատմություններին։

Ֆիլմի սցենարի հեղինակներն են Յուրի Նենևին, Եվգենի Վիխարևը, պրոդյուսերներ՝ Արմեն Անանիկյան, Ալեքսանդր Մորոզով, Արա Օգանեսյան, օպերատորներ՝ Վլադիմիր Զվեզդոչկին, Օլեգ Եֆրեմով, կոմպոզիտոր՝ Իգոր Բաբաև։

Դերերում՝ Լյուդմիլա Արտեմևա, Յան Ցապնիկ, Գլաֆիրա Տարխանովա, Օլեսյա Ժելեզնյակ, Գրիգորի Սիյատվինդա, Մարատ Բաշարով, Ալեքսեյ Դմիտրիև, Ալեքսանդր Իլյին, Սավելի Կուդրյաշով, Օլգա Նաումենկո և այլք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս