
Դանիայի դեսպանը հիշեցրել է Լաչինի միջանցքի տևական շրջափակման վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը

Լաչինի միջանցքի տևական շրջափակման վերաբերյալ Եվրոպական Միության դիրքորոշումը հետևյալն է․ «Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են անհապաղ երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժի անվտանգությունը և ազատությունը և թույլ չտալ ճգնաժամի հետագա խորացում»։
Այդ մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Հայաստանում և Վրաստանում Դանիայի դեսպան Աննե Թոֆթ Սորենսենը՝ հիշեցնելով ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելի երեկվա հայտարարությունը Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտության վերաբերյալ